Երևանում կկազմակերպվի «Հայը կա. հայ զինվորի ոգեկոչման օր» խորագրով միջոցառումների շարք


Երևանում կկազմակերպվի «Հայը կա. հայ զինվորի ոգեկոչման օր» խորագրով միջոցառումների շարք

  • 08-05-2021 17:25:21   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Մայիսի 9-ին Երևանում կկազմակերպվի «Հայը կա. հայ զինվորի ոգեկոչման օր» խորագրով միջոցառումների շարքը, որը կազմակերպել են Armenian Arm և BeHappy կազմակերպությունները. այն տեղի է ունենում «Հայը կա» նախաձեռնության շրջանակում, տեղեկանում ենք «Հայը կա» ապաքաղաքական նախաձեռնության հասարակայնության հետ կապերի բաժնից:
 
Միջոցառումները կմեկնարկեն ժամը 13:00 Հաղթանակի զբոսայգուց, որտեղ կկայանա մեր անցյալի հերոսների փառաբանման և հայ զինվորների ոգեկոչման միջոցառում, ծաղկեդրում և դրոշների խոնարհում: Ելույթի խոսքով հանդես կգան հայրենական պատերազմի վետերանները: Հաղթանակի զբոսայգում միջոցառումը կավարտվի hույսի, հավատի, սիրո և միասնության ջահի վառման արարողությամբ:
 
Այնուհետև միջոցառման մասնակիցները երթով կշարժվեն դեպի Եռաբլուր՝ հանդիպելով մեր ներկայի հերոսներին. Եռաբլուրում ժամը 14:00 նույնպես կկայանա միջոցառում և մոմավառություն, ելույթ կունենան առաջին և երկրորդ արցախյան պատերազմների հերոսները: Անցյալի հերոսները կհանդիպեն ներկայի հերոսներին. երթի մասնակիցները՝ օրվա և միջոցառման խորհուրդն իրենց հոգիներում, միասին կշարժվեն Մանկական զբոսայգի:
 
Եզրափակիչ միջոցառումը կկայանա Մանկական զբոսայգում. այստեղ անցյալի ու ներկայի հերոսները կհանդիպեն մեր ապագան կերտողների հետ:
 
Այգու ամբողջ տարածքում ժամը 12:00-ից կիրականացվի մարզամշակութային միջոցառումների շարք «Հայը կա. Դեպի մեծ երազանքներ» խորագրով: Միջոցառումները կեզրափակվեն ժամը 15:00 hույսի, հավատի, սիրո և միասնության ջահի օրհնության արարողությամբ և համերգային ծրագրով: Բոլոր միջոցառումների ավարտին hույսի, հավատի, սիրո և միասնության ջահը կտեղափոխվի մարզեր՝ «Հայը կա. Դեպի մեծ երազանքներ» խորհուրդը տարածելով մարզերում և սփյուռքում:
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն