Փաշինյանը Կոմանդոսին շնորհվարծ Հայրենիքի շքանշանը հանձնել է նրա որդուն

08-05-2021 17:06:00   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանին շնորհվարծ Հայրենիքի շքանշանը հանձնել է նրա որդուն՝ Հայկ Տեր-Թադևոսյանին:

Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը հայտնում է, որ Փաշինյանը նշել է. «Հարգելի պարոն Տեր-Թադևոսյան, շատ կարևոր եմ համարում այսօրվա առիթը և ցավում եմ, որ այս բարձրագույն կոչ

ումը հանձնում եմ ոչ թե անձամբ Կոմանդոսին, այլ Ձեզ, և ցավում եմ, որ պարգևը հանձնում ենք հետմահու: Շատ ցավալի է, որ այս արժանի և կոնկրետ բովանդակություն ունեցող պարգևը հանձնում ենք մի փոքր այլ միջավայրում, քան կցանկանայինք: Բայց, այնուամենայնիվ, կարծում եմ՝ սա հարգանքի, գնահատանքի շատ կարևոր ու արժանի տուրք է ոչ միայն անձամբ Արկադի Տեր-Թադևոսյանին, այլև Արցախյան ազատամարտի ու ընդհանրապես Հայրենիքի պաշտպանության գործին նվիրված մեր բոլոր հայրենակիցներին»:

«Այս խորհրդանշական օրը կարևոր եմ համարում, որ մենք այստեղ այս արարողությունն իրականացնում ենք: Իմ և մեր գնահատանքի խոսքը, մեր գնահատանքի տուրքն է սա Հայրենիքի համար զոհված բոլոր նահատակներին, Հայրենիքը պաշտպանած բոլոր զինվորներին, ազատամարտիկներին, կամավորականներին և հանուն Հայրենիքի որևէ գործ արած մեր բոլոր քաղաքացիներին ու հայրենակիցներին»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

 

 

Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 140 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար