Ադրբեջանի ՊՆ-ն պատերազմում զոհերի նոր թիվ է հրապարակել՝ 2895

08-05-2021 18:59:53   | Ադրբեջան  |  Ի՞նչ է գրում մամուլը



Ադրբեջանի պաշտպանության նախարարության տվյալներով՝ 2020 թվականի ղարաբաղյան երկրորդ պատերազմում ադրբեջանական կողմի կորուստները ավելացել են 112-ով, տեղեկացնում է Ազատություն ռադիոկայանը: 
 
Ադրբեջանի պաշտպանության գերատեսչությունը
հայտնել է Ադրբեջանի զինված ուժերի 2895 զինծառայողների մահվան մասին:
 
Հաղորդվում է նաև, որ ևս 19 զինծառայող անհետ կորած է:
 
Հիշեցնենք՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը մինչ այժմ հայտարարել էր, որ Լեռնային Ղարաբաղում և դրա շուրջ սեպտեմբերի 27-ին մեկնարկած և նոյեմբերի 10-ին ավարտված պատերազմի ընթացքում զոհվել է 2 հազար 783 զինծառայող:
 
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 144 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար