Ադրբեջանի ՊՆ-ն պատերազմում զոհերի նոր թիվ է հրապարակել՝ 2895
08-05-2021 18:59:53 | Ադրբեջան | Ի՞նչ է գրում մամուլը
Ադրբեջանի պաշտպանության նախարարության տվյալներով՝ 2020 թվականի ղարաբաղյան երկրորդ պատերազմում ադրբեջանական կողմի կորուստները ավելացել են 112-ով, տեղեկացնում է Ազատություն ռադիոկայանը:
Ադրբեջանի պաշտպանության գերատեսչությունը հայտնել է Ադրբեջանի զինված ուժերի 2895 զինծառայողների մահվան մասին:
Հաղորդվում է նաև, որ ևս 19 զինծառայող անհետ կորած է:
Հիշեցնենք՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը մինչ այժմ հայտարարել էր, որ Լեռնային Ղարաբաղում և դրա շուրջ սեպտեմբերի 27-ին մեկնարկած և նոյեմբերի 10-ին ավարտված պատերազմի ընթացքում զոհվել է 2 հազար 783 զինծառայող: