ԿԱՄՔ-ը կոչ է անում ավանդապաշտական բոլոր ուժերին ընտրություններին մասնակցել միասնական ցուցակով


ԿԱՄՔ-ը կոչ է անում ավանդապաշտական բոլոր ուժերին ընտրություններին մասնակցել միասնական ցուցակով

  • 08-05-2021 19:20:07   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Հայկական Արժեքների Պաշտպանության Կամք Հասարակական Նախաձեռնությունը կոչ է անում ազգային, ավանդապաշտական բոլոր ուժերին և քաղաքական միավորներին հունիսին կայանալիք ՀՀ Ազգային Ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցել ոչ թե բաժան֊բաժան, այլև համախմբված ուժերով եւ մեկ ցուցակով: Այս մասին նծվում է նախաձեռնության տարածած հաղորդագրության մեջ:
 
Եթե կրկին անգամ Հայաստանի Հանրապտության բնակչությունը դատապարտված լինի ընտրել կոռումպացված հների կամ այլասերված նորերի միջև եւ ընտրությունների ճակատագիրը վճռվի ընտրակաշառքով, ինչպես նաև մասնատվի և փոշիանա ազգային դաշտին պատկանող ընտրաձայները, ապա դա կլինի միմիայն ազգային ուժերի մեղքը:
 
Այսօր Հայաստանի Հանրապետությանը և հայությանը միաժամանակ սպառնում են համաթուրքականությունը, գլոբալիստական ապազգայնացումն ու պետականության կորուստը, ուստի բոլոր այն ուժերը, որոնք իրենց համարում են ազգային, ավանդապաշտ և դուրս սևսպիտակի տրամաբանությունից պարտավոր են համախմբվել և հայությանը ներկայանալ՝ միասնական եւ վճռական, մեկ ընդհանուր ճակատով, ցանկացած մասնատված ձևաչափով մասնակցություն, դա հնարավորություն է կաշառակերության և այլասերվածության վերարտադրման, թրքագլոբալիստական ուժերի վերարտադրման։ Պատմությունը մեզ չի ների։
 
Արդ հորդորում ենք, ազգային կուսակցություններին եւ հասարակական կազմակերպություններին, ջնջել պառակտման բաժանարար գծերը, մեկ կողմ դնել անձնական ամբիցիաներն ու պատեհապաշտական նկրտումենրը, եւ գիտակցել վերահաս վտանգի դիմաց ազգային զորաշարժի անհետաձգելի պարտականությունը:
 
Հառաջիկա օրերին, Կամքը հրավիրելու է բոլոր ազգային, ավանդապաշտական, սևսպիտակի տրամաբանությունից դուրս գտնվող ուժերի առաջնորդներին, հավաքվել մեկ վայրում, համախմբված և միասնական ճակատով պայքարելու առաջարկով: Դա է պահանջը մեր հազարամյա ազգության, դա է պահանջը մեր ընկած ընկերների, դա է պահանջը կրկին անգամ խաբված եւ աղքատության մեջ մխրճվող մեր ազգաբնակչության, դա է պահանջը Հայաստանի Հանրապետության անվտանգության և բարօրության:
 
Համախմբումն օրվա հրամայական է և ստեղծված իրավիճակից միակ ելքը, վա՛յ այն ուժերին, որոնք իրենց ամբիցիաներից ու նեղ կուսակցական շահերից ելնելով կընդիմանան համախմբման գործընթացին, Կամքն իր ուժերի ներածին չափով ամեն ինչ կանի, որ բացահայտի նման ուժերին և նրանց հանձնի հանրության դատին։ 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play