Կանցկացվի հանրապետական գիտաժողով՝ նվիրված ՀՀ անկախության 30-ամյակին


Կանցկացվի հանրապետական գիտաժողով՝ նվիրված ՀՀ անկախության 30-ամյակին

  • 08-05-2021 19:39:16   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Հայաստանի Հանրապետության անկախության 30-ամյակի առիթով տեղի կունենա հանրապետական գիտաժողով: Ինչպես հայտնեցին Հայաստանի պատմության թանգարանից, գիտաժողովը կանցկացվի 2021 թվականի  սեպտեմբերի 20-30-ը:
 
Զեկույցով հանդես գալու համար անհրաժեշտ է մինչև ս.թ. հուլիսի 15-ը գրանցվել հետևյալ հղումով և ուղարկել համառոտ ամփոփագիր՝ մինչև 150 բառ:
 
Զեկուցման ներկայացվող թեմաների ուղղություններն են.
 
Հնագիտություն,
Ազգագրություն,
Հայաստանի նոր և նորագույն շրջանի պատմություն,
Մշակութաբանություն,
Թանգարանագիտություն:
Ժամանակացույց՝
 
Հուլիսի 15՝ հայտերի ընդունման վերջնաժամկետ:
 
Օգոստոսի 15՝ մասնակցության հաստատման վերջնաժամկետ:
 
Սեպտեմբերի 1՝ նախնական ծրագրի հրապարակում:
 
Սեպտեմբերի 20- վերջնական ծրագրի հրապարակում:
 
Ներկայացված զեկույցները հոդվածների տեսքով կհրապարակվեն «Աշխատություններ Հայաստանի պատմության թանգարանի» պարբերական ժողովածուի 8-րդ համարում:
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play