COVID-19-ի դեմ պատվաստում կարող եք ստանալ նաև «Մեգամոլ» առևտրի կենտրոնի տարածքում

08-05-2021 20:43:07   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



ՀՀ առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ այսօրվանից ևս մեկ շարժական պատվաստումային խումբ է գործում` «Մեգամոլ Արմենիա» առևտրի կենտրոնի տարածքում:
 
Նշենք, որ արդեն 4-րդ օրն է, ինչ նմանատիպ խմբեր աշխատում
են Հյուսիսային պողոտայում և «Դալմա Գարդեն» մոլի կայանատեղիում: 
Շարժական պատվաստումային խմբերը համալրված են թե «ԱստրաԶենեկա» և թե «Սպուտնիկ-Վի» պատվաստանյութերով:
 
Հիշեցնենք, որ «ԱստրաԶենեկա»-ով պատվաստումները կարող են իրականացվել 18 և բարձր տարիքի անձանց շրջանում, ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով: Իսկ «Սպուտնիկ-Վի»-ով պատվաստումները նախատեսված են ռիսկի խմբերի անձանց, մասնավորապես` 18-ից 54 տարեկան բուժաշխատողների, 18-ից 54 տարեկան քրոնիկ հիվանդների, 18-ից 54 տարեկան սոցիալական խնամքի կենտրոնների բնակիչների և աշխատակիցների համար:
 
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 139 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար