COVID-19-ի դեմ պատվաստում կարող եք ստանալ նաև «Մեգամոլ» առևտրի կենտրոնի տարածքում


COVID-19-ի դեմ պատվաստում կարող եք ստանալ նաև «Մեգամոլ» առևտրի կենտրոնի տարածքում

  • 08-05-2021 20:43:07   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ՀՀ առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ այսօրվանից ևս մեկ շարժական պատվաստումային խումբ է գործում` «Մեգամոլ Արմենիա» առևտրի կենտրոնի տարածքում:
 
Նշենք, որ արդեն 4-րդ օրն է, ինչ նմանատիպ խմբեր աշխատում են Հյուսիսային պողոտայում և «Դալմա Գարդեն» մոլի կայանատեղիում: 
Շարժական պատվաստումային խմբերը համալրված են թե «ԱստրաԶենեկա» և թե «Սպուտնիկ-Վի» պատվաստանյութերով:
 
Հիշեցնենք, որ «ԱստրաԶենեկա»-ով պատվաստումները կարող են իրականացվել 18 և բարձր տարիքի անձանց շրջանում, ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով: Իսկ «Սպուտնիկ-Վի»-ով պատվաստումները նախատեսված են ռիսկի խմբերի անձանց, մասնավորապես` 18-ից 54 տարեկան բուժաշխատողների, 18-ից 54 տարեկան քրոնիկ հիվանդների, 18-ից 54 տարեկան սոցիալական խնամքի կենտրոնների բնակիչների և աշխատակիցների համար:
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play