Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 83-ով, բուժվածներինը՝ 622-ով, գրանցվել է մահվան ևս 15 դեպք


Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 83-ով, բուժվածներինը՝ 622-ով, գրանցվել է մահվան ևս 15 դեպք

  • 10-05-2021 13:51:24   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 83-ով՝ հասնելով 219 հազար 353-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 15 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
 
Այսօր ժամը 11-ի սահմաններում կենտրոնի պաշտոնական կայքէջում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 622-ով և հասել 205 հազար 200-ի:
 
Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 1790 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 1 միլիոն 16 հազար 681-ի:
 
Առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդությունների պատճառով:
 
Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 4 հազար 249-ի, ևս 1041 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:
 
Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 8 հազար 863 մարդ։
 
ՀՀ ԱՆ
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն