Սերգեյ Լավրովն ուղևորվել է Բաքու


Սերգեյ Լավրովն ուղևորվել է Բաքու

  • 10-05-2021 14:00:55   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ուղևորվել է Ադրբեջանի մայրաքաղաք Բաքու: 
 
ՌԴ ԱԳՆ պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ ԱԳՆ ղեկավարը այցի ընթացքում կհանդիպի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիեւի հետ: 
 
«Մայիսի 10-11-ը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը աշխատանքային այցով լինելու է Բաքվում, որի շրջանակներում նախատեսվում է հանդիպում Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի հետ և բանակցություններ արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ»,- ասված է հայտարարության մեջ:
 
Նշվում է, որ ռուսական կողմը վճռական է՝ շարունակելու բաց և փոխադարձ հարգալից երկխոսությունը Ադրբեջանի հետ հարաբերությունների զարգացման ողջ սպեկտրի շուրջ քաղաքականության, տնտեսության, մշակույթի և հումանիտար ոլորտներում:
 
«Հատուկ ուշադրություն է դարձվելու Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարությունների համապարփակ իրականացմանը: Նախատեսվում է դիտարկել Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը, հումանիտար ասպեկտները, հետկոնֆլիկտային վերակառուցման և խաղաղ կյանքի հաստատման հարցեր», - հայտնել են նախարարությունից:
 
Ռուսաստանի արտգործնախարարությունը շեշտել է, որ հիմնական խնդիրներից է տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական բոլոր կապերի ապաշրջափակումը:
 
Հիշեցնենք՝ Ադրբեջան կատարած այցից առաջ Լավրովը երկօրյա այցով Հայաստանում էր:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play