44-օրյա պատերազմի հանգամանքները պետք է լիարժեք քննվեն, ես թաքցնելու բան չունեմ. Փաշինյան


44-օրյա պատերազմի հանգամանքները պետք է լիարժեք քննվեն, ես թաքցնելու բան չունեմ. Փաշինյան

  • 10-05-2021 16:00:51   | Հայաստան  |  Քաղաքական

Ես կարծում եմ, որ 44-օրյա պատերազմի հանգամանքները և բանակցային գործընթացի հանգամանքները ամբողջապես ու լիարժեք պետք է ենթարկվեն քննության: Այս մասին Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
«Նոյյան Տապան»-ի թղթակցի հաղորդմամբ` Փաշինյանն ասաց, որ նա ևս պետք է լինի հարցաքննվողների թվում:
 
«Ամեն ինչը պետք է քննվի ու պարզվի: Եվ ուզում եմ, որ սա նաև լինի մեր պարտավորությունը, չգիտեմ` նախընտրական , թե ինչ, որ մենք այդ օրակարգը ընդունում ենք բոլոր հնարավոր մանրամասներով: Վարչապետն էլ պետք է հարցաքննվի, ով անհրաժետ է` պետք է հարցաքննվի: Ես պատրաստ եմ ոչ միայն դե յուրե, պատրաստ եմ նաև այլ առումներով, որովհետև ես թաքցնելու որևէ բան չունեմ, և չի կարող լինել այդպիսի բան»,- ասաց նա: 
 
Փաշինյանը նկատեց, թե պատերազմի հանգամանքների քննությունը պետք է լինի նոր խորհրդարանի ամենակարևոր անելիքներից մեկը. «Ինչ ֆորմատով, դա կարևոր է, բայց մթնոլորտն էլ է կարևոր: Պատկերացնում եք, նոյեմբերին մենք որոշեինք, որ քաղաքական ուժերի ներկայացուցիչներից պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողով ձևավորել: Բազմաթիվ հանգամանքներ, որ այս ամբիոնից ես բացահայտեցի, ուղղակի չէին բացահայտվի »,- նշեց վարչապետի պաշտոնակատարը: 
 
Լուսանկարը՝ ԱԺ պաշտոնական կայքի
 
 
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական