Սպարապետից հետո մենք անպատրաստ ենք եղել պատերազմի, մինչև այս իշխանությունը. Սասուն Միքայելյան


Սպարապետից հետո մենք անպատրաստ ենք եղել պատերազմի, մինչև այս իշխանությունը. Սասուն Միքայելյան

  • 10-05-2021 16:35:04   | Հայաստան  |  Քաղաքական

Տարիների ընթացքում մենք անպատրաստ ենք եղել պատերազմի, Սպարապետից հետո անպատրաստ ենք եղել պատերազմի, մինչև այս իշխանությունը: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում նշեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը՝ անդրադառնալով երեկվա հանրահավաքին իրենց իշխանության, ու, մասնավորապես, Նիկոլ Փաշինյանի հասցեին ուղղված մեղադրանքին, թե նա է հրահրել 44-օրյա պատերազմը: 
 
«Նոյյան Տապան»-ի թղթակցի փոխանցմամբ՝ Միքայելյանը կարծիք հայտնեց, թե նախկին իշխանությունները ունեցել են հնարավորություն մի շարք քայլերի, սակայն չեն արել: «Այդ ժամանակահատվածում իրենց տարած ու լափած գումարներով, կարող էին Հադրութից մինչև Շուշի թունել անցկացնել: Ես չեմ ասում, թե Նիկոլ Փաշինյանը մեղավոր չի, Սասուն Միքայելյանը մեղավոր չի, բայց չի կարելի բարդել էն տարիների չարած գործն այսօրվա վրա: Հասկանում ենք, եթե բոլոր նախորդ նախագահներն այն ժամանակ պատկերացնում ու հասկանում էին, որ բանակցային գործընթացով հարցը չի լուծվում, կամ պետք է գնային ինչ-որ ճանապարհով, կամ մենք պետք է պատրաստվեինք պատերազմի:
Ադրբեջանը ոնց արեց՝ պատրաստվեց պատերազմի: Մենք էլ պետք է պատրաստ լինեինք, որ հակահարված տայինք»,- ասաց Միքայելյանը: 
 
Նա կրկին ընդգծեց, թե բանակցային գործընթացը Փաշինյանը չի տապալել, բանակցային գործընթացի տապալումը սկսվել է նախորդ իշխանությունների ժամանակահատվածում և հասել է այսօրվան, ու չի կարելի բարդել դա մի մարդու վրա. «Այսօր եկել ասում են՝ հնարավորություն տվեք, կանենք: Հնարավորությունը տրված էր քսան տարիներ ընթացքում, բայց ոչինչ չարեցին»: 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play