ՀՀ զորամասներում անցկացվել են Մեծ հայրենականի հերոսների հիշատակին նվիրված միջոցառումներ


ՀՀ զորամասներում անցկացվել են Մեծ հայրենականի հերոսների հիշատակին նվիրված միջոցառումներ

  • 10-05-2021 20:33:21   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Մայիսի 9-ին զինված ուժերի զորամիավորումներում և զորամասերում անցկացվել են Հայրենական մեծ պատերազմում զոհված հերոսների հիշատակին նվիրված միջոցառումներ, տեղեկանում ենք պաշտպանության նախարարությունից: 
 
Կատարվել է հոգեհանգստյան կարգ, զորամասերի հրամանատարական կազմը և զինծառայողները, տեղական ինքնակառավարման մարմինների և ուժային կառույցների ներկայացուցիչներն ու հոգևորականները ծաղիկներ են խոնարհել Մեծ հայրենականի հերոսների հիշատակը հավերժացնող կոթողներին։
 
Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ խաղաղապահ բրիգադի՝ Կոսովոյում առաքելություն իրականացնող զորախումբը ևս կազմակերպել է Հայրենական մեծ պատերազմի հերոսների հիշատակին նվիրված միջոցառում։
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն