ՀՀ մանկատների շրջանավարտներին տրամադրվող բնակարանի գնման վկայագրի գործողության ժամկետը մինչև 2021 թ․ հունիսի 1-ն է


ՀՀ մանկատների շրջանավարտներին տրամադրվող բնակարանի գնման վկայագրի գործողության ժամկետը մինչև 2021 թ․ հունիսի 1-ն է

  • 11-05-2021 12:19:46   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Հարգելի՛ շահառուներ, 
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից պետական հոգածության ներքո գտնվող ՀՀ մանկատների շրջանավարտներին տրամադրվող բնակարանի գնման վկայագրի (ԲԳՎ) գործողության ժամկետը մինչև 2021 թ․ հունիսի 1-ն է։ 
 
Մանկատների շրջանավարտներից 206-ն արդեն բնակարանի գնման վկայագիր է ստացել։   
Հիշեցնենք, որ բնակարանի գնման վկայագրի համար դիմումներ ընդունելու վերջնաժամկետը 2021 թվականի մարտի 1-ն էր: 
 
ԲԳՎ ստանալու իրավունք ունեն ՀՀ քաղաքացիություն ունեցող, 1991 թվականից մինչ օրս սեփականության կամ համասեփականության իրավունքով այլ բնակելի տարածք չունեցող և վերջին հինգ տարվա ընթացքում բնակելի տարածք չօտարած ՀՀ մանկատների շրջանավարտները։
 
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play