Վերջին 1 տարում Պուտինն ամենաշատ թվով հեռախոսազրույցն ունեցել է Էրդողանի հետ


Վերջին 1 տարում Պուտինն ամենաշատ թվով հեռախոսազրույցն ունեցել է Էրդողանի հետ

  • 11-05-2021 16:40:57   | Թուրքիա  |  Ի՞նչ է գրում մամուլը

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը վերջին մեկ տարվա ընթացքում (2020 մայիսի 7 - 2021 մայիս 7) ամենաշատ թվով հեռախոսազրույցներն ունեցել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Այդ մասին հայտնում է ռուսական «Կոմերսանտ» պարբերականը, փոխանցում է Ermenihaber.am-ը:
 
Հաշվետու ժամանակահատվածում Պուտինը 14 անգամ հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ: 
 
Նշվում է, որ վերջին 4 տարվա ընթացքում Ռուսաստանի նախագահի՝ ամենից շատ թվով հեռախոսազրույցները դարձյալ եղել են Թուրքիայի նախագահի հետ:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը