Ապազգային՝ թուրքերի շահերից բխող քայլ Պոլիտեխնիկում. Էդուարդ Մանուկյան


Ապազգային՝ թուրքերի շահերից բխող քայլ Պոլիտեխնիկում. Էդուարդ Մանուկյան

  • 11-05-2021 17:55:16   | ՀԱՀ  |  Վերլուծություն

Ինչու՞
 
Նամակի շարժառիթ հանդիսացավ ՀՀ պետական օրգաններում տեղի ունեցող մի դեպք` ֆինանսավորման աղբյուրների պակասի պատճառով 6-7%-ով կրճատվեցին գիտության բազային ֆինանսավորման համար նախատեսված ֆոնդերը:
Պոլիտեխնիկում գործող մոտ 20 բազային լաբորատորիաներում ևս կատարվեցին կրճատումներ: Սակայն բոլորում 0%-ի չափով, մեկում 100%-ի չափով: Ո՞րն է այդ անբախտ լաբորատորիան: Դա մեքենայական թարգմանության և գիտելիքների բազաների վարման լաբորատորիան էր: Մի՞գուցե արդարացված էր այդ քայլը, մի՞գուցե այդ լաբորատորիայից պետությունը ոչ մի օգուտ չէր ստանում: Բայց փաստերն ասում են լրիվ հակառակը: Այստեղ մշակվել և ինտերնետում են տեղադրվել (translator.am) և լրիվ թափով շահագործվում են օնլայն թարգմանչական-բացատրական բառարաններ,  որոնք սպասարկում են 14 լեզուներ (արևելահայերեն, արևմտահայերեն, գրաբար, համշենի բարբառ, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն (եվրոպախոս սփյուռքի համար), զազաերեն, քրդերեն (ծպտյալ հայերի համար), թալիշերեն, լեզգիերեն (Ադրբեջանում ազգային փոքրամասնությունների համար), լատիներեն (գիտական տերմինաբանության համար)), ընդ որում միայն հայերենի բառապաշարը 168.000 բառ է, բոլոր լեզուների բառերի քանակը  հասնում է 1.000.000-ի: Համակարգը օգտագործում է բառարանների վարման նոր տեխնոլոգիա, որը թույլ է տալիս կատարել բառային թարգմանություն դեպի մյուս բոլորր լեզուները, այսինքն ապահովում է բառարանների գործառույթներ 14*13=182 լեզվազույգի համար: Համակարգը օրական սպասարկում է մի քանի հարյուր շահառուի, հանդիսանում է միջոց Հայաստան և Սփյուռք կապին օժանդակելու համար: Համակարգում կան գործիքներ, որոնցով կարելի է իրականացնել հայերենի ուսուցումը Սփյուռքի երեխաների համար: Այսինքն ստեղծվել է ազգային մեծ արժեք: Այս համակարգի մասին կարծիք կարող եք ստանալ նաև լեզվի կոմիտեից:
Այս ամենը այն բանի ֆոնին, որ 
1. Վերջին հայերեն բացատրական բառարանը ստեղծվել է մոտ 50 տարի առաջ: Ունենք միայն մեկ նոր անգլերեն-հայերեն բառարան (նայել dict.am):
2. Հանրապետությունում կան հայագիտական միավորներ բազմաթիվ հաստիքներով, բայց նրանց արդյունքը ինտերնետային բառարանագիտության ասպարեզում չի երևում:
Այսպիսով, ինչու՞ են փակել լաբորատորիան: Թեկուզ կրճատեին 6-7%-ով: Չէ՞ որ փակելը չէր բխում Հայաստանի շահերից, այլ բխում էր թուրքերի շահերից:
Թեմային ծանոթացողները կարող են հակահայկական քայլի վերաբերյալ հարցադրումը կատարել գիտությունների պետական կոմիտեի նախագահ պրն. Հայոցյանի առջև (ինչ էլ ազգանուն ունի):
 
ՀԱՊՀ-ի մեքենայական թարգմանության լաբորատորիայի վարիչ՝
ՏԳԴ պրոֆ. Էդուարդ Մանուկյան
Հեռ. +374 94-43-18-87
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play