Հունիսի 20-ի ընտրություններում քվեաթերթիկի վրա ոչ մի նշում չի կատարվելու. նոր փոփոխություններ


Հունիսի 20-ի ընտրություններում քվեաթերթիկի վրա ոչ մի նշում չի կատարվելու. նոր փոփոխություններ

  • 11-05-2021 16:55:14   | Հայաստան  |  Քաղաքական

Առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններում կփոփոխվի քվեաթերթիկի ձևը՝ պայմանավորված Ընտրական օրենսգրքի փոփոխություններով: 
 
«Նոյյան Տապան»-ի թղթակցի փոխանցմամբ՝ այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստում ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը հայտարարեց, որ ԱԺ ընտրություններն այլևս համամասնական ընտրակարգով են իրականացվելու, հետևաբար քվեաթերթիկը չի ունենալու հետևի հատված:
 
«Չեն լինելու տարածքային թեկնածուներ։ Քվեաթերթիկի վրա գրիչ չի օգտագործվելու, քվեաթերթիկի վրա ոչ մի նշում չի կատարվելու։ Ընտրողն իր քվեարկությունը կատարելու է հետևյալ կերպ. ընտրելու է քվեաթերթիկներից մեկը և այն դնի ծրարի մեջ», - ասաց Սմբատյանը։
 
Հիշեցնենք, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցկացվելու են հունիսի 20-ին:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական