Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին


Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին

  • 11-05-2021 17:24:10   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Կազանի դպրոցներից մեկում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ: Ինչպես տեղեկացնում են ՀՀ կառավարությունից, հեռագրում ասված է.
 
«Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի,
 
խորապես ցնցված եմ սույն թվականի մայիսի 11-ին Կազանի թիվ 175 դպրոցում տեղի ունեցած ողբերգության լուրից: Հատկապես շատ ցավալի է, որ զոհերի մեծ մասը երեխաներ են:
 
Խնդրում եմ Ձեզ անկեղծ ցավակցություններ և զորակցության խոսքեր փոխանցել զոհերի հարազատներին ու մտերիմներին և շուտափույթ ապաքինում մաղթել բոլոր տուժածներին»:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն