Նախկինները չպետք է անցնեն Ազգային ժողով, մեզ խորհրդարանում առողջ ուժեր են պետք. գործարար


Նախկինները չպետք է անցնեն Ազգային ժողով, մեզ խորհրդարանում առողջ ուժեր են պետք. գործարար

  • 11-05-2021 18:55:04   | Հայաստան  |  Քաղաքական



Որ Նիկոլ Փաշինյանն այս ընտրություններում հաղթելու է, ես չեմ կասկածում, բայց փորձենք այնպես անել, որ խորհրդարանում երկրորդ ու երրորդ ուժերը լինեն առջող ուժեր, որոնք ոչ թե սաբոտաժ կանեն ԱԺ աշխատանքը, այլ կփորձեն ինչ-որ բանով օգնել: Այս մասին «Նոյյան Տապան»-ի «Քննարկում» հաղորդաշարի ժամանակ նշեց Իսպանիայում բնակվող հայ գործարար Գոռ Ամատունին:
 
«Ես չեմ ասում՝ Փաշինյանը լավն է կամ վատը, 1000 հատ սխալներ է արել՝ ստրատեգիական սխալներ,  բայց լավն էլ է արել: Ասենք դրսում դեպուտատի տղան չի բռնում ձեզ ծեծում, կամ գործարարին չեն խանգարում և այլն: Բայց ես ուզում եմ, որ աճի մի երրորդ ուժ, որն իրենից հետո անի Փաշինայնի գործն՝ առանց թավիշի:
 
Ես չեմ տեսնում այնպիսի մարդ համակարգում, ում հետևից պետք է գնալ, ինձ պետք է համակարգ՝ լինի դա Փաշինյանը, թե մեկ այլ անձ, բայց գործ անեն: Ես հիմա ամեն ինչ փորձելու եմ անել, որ օրինակ Քոչարյանը կամ ԲՀԿ-ն կամ «Լուսավոր Հայաստանը» չգնան Ազգային ժողով: Չե ՞ք հիշում, որ դուրսը աղբաման էին  վառում, ֆուռով բերում աղբ էին լցնում քաղաքում, որ իբր Փաշինյանին խանգարեն: Այդ ազգասերնե ՞րն են, իրե ՞նք են ազգը փրկելու»,- ասաց գործարարը: 
 
Առավել մանրամասն՝ տեսանյութում 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play