Տապալված ղեկավարը չի կարող չտապալել արտաքին քաղաքականությունը. միջազգայնագետ


Տապալված ղեկավարը չի կարող չտապալել արտաքին քաղաքականությունը. միջազգայնագետ

  • 11-05-2021 20:10:31   | Հայաստան  |  Մեկնաբանություն

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ԱԳ նախարարի էֆեկտիվությունը չափելի է երկրի ղեկավարի արտաքին քաղաքական ադեկվատությամբ:
 
Եթե պետության ղեկավարն արտաքին քաղաքական հստակ տեսլական և սկզբունքայնություն ունի, ամուր կանգնած է ԱԳ նախարարի թիկունքին, ապա նախարարը չի կարող տապալվել, և հակառակը՝ տապալված ղեկավարը չի կարող չտապալել արտաքին քաղաքականությունը: 
 
Վերջին մինի հարցմանս մասնակցած մարդիկ կարծում են, որ ՀՀ լավագույն ԱԳ նախարարներ են եղել.
1. Տեր-Պետրոսյանի ԱԳ նախարարներ 5
2. Ռոբերտ Քոչարյան ԱԳ նախարար 42
3. Սերժ Սարգսյանի ԱԳ նախարար 48
4. Նիկոլ Փաշինյանի ԱԳ նախարարներ 0
 
Հ.Գ. Տեր-Պետրոսյանի մասով որոշակի սուբյեկտիվություն կա: Նախ մարդիկ նրա 3 ԱԳ նախարարներին լավ չեն հիշում, հետո հաշվի առնենք, որ հենց Տեր-Պետրոսյանի նախագահության տարիներին էր հիմնադրվում մեր արտաքին քաղաքականությունը: 
 
Ինչ վերաբերում է Նիկոլին, ապա տապալված ղեկավարի նախարարները, ինչպես արդեն նշեցի չեն կարող չտապալվել»:
 
 
Նոյյան տապան  -   Մեկնաբանություն