Երևանի քաղաքապետարանը պարզաբանում է հասարակական տրանսպորտի աշխատանքի հետ կապված խնդիրը


Երևանի քաղաքապետարանը պարզաբանում է հասարակական տրանսպորտի աշխատանքի հետ կապված խնդիրը

  • 12-05-2021 10:29:14   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Արմենպրես.  Երևանի քաղաքապետարանը մեկնաբանել է ստացվող տեղեկություններն այն մասին, որ Երևանի Նոր Նորք վարչական շրջանում հասարակական տրանսպորտի աշխատանքի հետ կապված խնդիրներ կան: «Արմենպրես»-ի հետ զրույցում Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը հայտնեց, որ խնդիրներ են առաջացել «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ի վառելիքի մատակարարի հետ, որոնք քաղաքապետարանը հնարավորինս արագ փորձում է լուծել: «Տեխնիկական խնդիր է: «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ի վառելիքի մատակարարի հետ կապված խնդիրներ են առաջացել: Լրացուցիչ պարզաբանում կներկայացնենք: Այս պահին հնարավորինս արագ կփորձենք լուծել խնդիրը»,- ասաց Կարապետյանը՝ հավելելով, որ որոշ երթուղիների աշխատանքը մասամբ վերականգնվել է:
 
Նա նաև հայտնեց, որ հասարակական տրանսպորտի բնականոն աշխատանքի հետ կապված խնդիրներ կան ոչ միայն Նոր Նորք վարչական շրջանում:
 
Անդրադառնալով տեղեկություններին, թե որոշ երթուղիների վարորդներ բողոքի ակցիա են իրականացնում՝ Կարապետյանը նշեց, որ նման տեղեկություն ինքը չունի, ընդամենը վառելիքի մատակարարման հետ կապված խնդիր է, որը քաղաքապետարանը փորձում է հնարավորինս արագ կարգավորել:
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը