Անցկացվել են մարտավարական գործնական պարապմունքներ


Անցկացվել են մարտավարական գործնական պարապմունքներ

  • 12-05-2021 10:49:42   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Զինծառայողների մասնագիտական հմտությունների և մարտական պատրաստության զարգացման նպատակով մայիսի 11-ին 5-րդ զորամիավորման զորամասերից մեկում անցկացվել են մարտավարական գործնական պարապմունքներ:
 
Ներկայացվել են պայմանական հակառակորդի հարձակման հավանական ուղղությունները, գնահատվել է մարտավարական իրադրությունը, ցուցումներ են տրվել առաջադրված խնդիրների կատարման վերաբերյալ: 
 
ՀՀ ՊՆ
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն