Առանց պատշաճ բուժզննություն անցնելու` զորակոչիկը ճանաչվել էր պիտանի զինծառայության համար՝ սահմանափակումով. ՀՔԱՎ


Առանց պատշաճ բուժզննություն անցնելու` զորակոչիկը ճանաչվել էր պիտանի զինծառայության համար՝ սահմանափակումով. ՀՔԱՎ

  • 12-05-2021 13:14:26   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Չնայած առողջական լուրջ խնդիրներին` զորակոչիկը ճանաչվել էր սահմանափակումով պիտանի զինծառայության համար։ Պաշտպանության նախարարությանը հասցեագրված ՀՔԱՎ-ի գրություններից հետո կրկին իրականացվեց բժշկական հետազոտություն, որի արդյունքների հիման վրա ճանաչվեց ոչ պիտանի զինծառայությանը։
 
Այս մասին տեղեկանում ենք Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի տարածած հաղորդագրությունից: 
 
2020 թ. օգոստոսի 25-ին  ՀՔԱ Վանաձորի գրասենյակ էր դիմել զորակոչիկ Ա. Ե.-ն՝ իր իրավունքների պաշտպանության հարցով:  
 
Դեռևս 2017 թ.-ի ամառային զորակոչին Ա. Ե.-ն ստացել է տարկետում՝ 3 տարի ժամկետով՝ ունենալով ողերի սեպաձև դեֆորմացիա, կրծքային հատվածի սկոլիոզ, զարկերակային բարձր ճնշում և այլ առողջական խնդիրներ։  
 
Տարկետման ժամկետը լրանալուն պես՝ 2020 թ.-ի ամառային զորակոչի ժամանակ, Լոռու մարզի տարածքային ստորաբաժանման բժշկական հանձնաժողովի կողմից ուղեգրվել է առողջական վիճակի հետազոտության «Էրեբունի» ԲԿ, այնուհետև կենտրոնական բժշկական հանձնաժողովի կողմից ստուգիչ հետազոտման՝ «Նատալի-Ֆարմ» ՍՊԸ, որի արդյուքնում ախտորոշվել է «Ողնաշարի գոտկային 2-րդ ողի մարմնի աննշան սեպաձև դեֆորմացիա, կրծքային կիֆոզի հարթեցում, կրծքագոտկային հատվածի սկոլիոզ 1-ին աստիճանի ֆունկցիայի աննշան խանգարում», որի արդյուքնում 2020 թ. ամառային զորակոչին ճանաչվել է սահմանափակումով պիտանի զինվորական ծառայության համար՝ ՀՀ Կառավարության 404 որոշման 36-րդ հոդվածի Գ կետի։ 
 
Չհամաձայնելով առողջական վիճակի հետազոտությունների արդյունքների և ԿԲՀ եզրակացության հետ՝ Ա.Ե.-ն սեփական նախաձեռնությամբ անցել է ողնաշարի ՄՌՏ հետազոտություն. պարզվել է, որ առողջական վիճակը ոչ միայն չի բարելավվել, այլ վատթարացել է:
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play