Հայերիս թշնամին` թուրքը Սև լճի տարածքում առաջ է եկել և փորձ է կատարում տեղակայվելու. ահազանգ Սյունիքից


Հայերիս թշնամին` թուրքը Սև լճի տարածքում առաջ է եկել և փորձ է կատարում տեղակայվելու. ահազանգ Սյունիքից

  • 12-05-2021 14:15:28   | Հայաստան  |  Մեկնաբանություն

Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է
 
«Ինչպես և կանխատեսում էինք մեր` Հայերիս թշնամին` թուրքը Սև լճի տարածքում առաջ է եկել և փորձ է կատարում տեղակայվելու, ի դեպ ասեմ Սև լճի մեծ մասը մեզ է պատկանում նույնիսկ ալիևանիկոլական քարտեզներով:
 
Սև լճի տարածքում գտնվող արհեստական ջրամբարից է իրականացվում համայնքի ոռոգման ջրի ջրամատակարարումը, ի դեպ ջրամբարի պլատինան հենց նույն քարտեզներով անցել է թուրքին:
 
Փոխարեն ԱԺ ամբիոնից ամպագոռգոռ և սուտ հայտարարություններ տարածելուն լավ կլիներ ամիսներ շարունակ մեր կողմից բարձրացվող խնդիրներին ականջ դնեիք, ամոթի զգացում ունեցեք...»:
 
Լուսանկարը՝ ArmGeo.am-ի
 
Նոյյան տապան  -   Մեկնաբանություն