ՀՌՀ-ն կհամագործակցի «Լոկատոր» և «ՅՈւ ԷՅ ՎԻ ԼԱԲ» ընկերությունների հետ


ՀՌՀ-ն կհամագործակցի «Լոկատոր» և «ՅՈւ ԷՅ ՎԻ ԼԱԲ» ընկերությունների հետ

  • 12-05-2021 15:55:33   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Հայ-Ռուսական համալսարանը համագործակցության հուշագրեր է ստորագրել «Լոկատոր» և «ՅՈւ ԷՅ ՎԻ ԼԱԲ» ընկերությունների հետ։ 
 
Հուշագրերի համաձայն՝ շահագրգռված լինելով խորացնել և զարգացնել համագործակցությունը կրթական ոլորտում՝ կողմերը կզարգացնեն համագործակցությունը տարբեր կրթական ծրագրերի շրջանակներում, որոնք մասնավորապես վերաբերում են հեռահաղորդակցությանը, ռոբոտատեխնիկային, ռադիոտեղորոշմանը, ռադիոնավիգացիային, կառավարման և ծրագրային համակարգերին։ 
 
Կողմերն անհրաժեշտության դեպքում կարող են հիմնել կրթական և գիտահետազոտական լաբորատորիաներ, կենտրոններ ու համատեղ իրականացնել տարբեր կրթական և հետազոտական աշխատանքներ։ 
 
Հայ-Ռուսական համալսարանը կարող է ուղարկել իր ուսանողներին «Լոկատոր» և «ՅՈւ ԷՅ ՎԻ ԼԱԲ» ընկերություններ՝ պրակտիկ և լաբորատոր աշխատանքներ իրականացնելու համար: Վերոնշյալ ընկերությունները նաև կաջակցեն բարձր առաջադիմությամբ ուսանողներին աշխատանքի տեղավորման հարցում:
 
ՀՌՀ մամուլի ծառայություն 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play