Եղիշե Թադևոսյան փողոցում բռնկված հրդեհը մարվել է


Եղիշե Թադևոսյան փողոցում բռնկված հրդեհը մարվել է

  • 12-05-2021 16:15:57   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Մայիսի 12-ին, ժամը 12:15-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Եղիշե Թադևոսյան փողոցի նրբանցքի թիվ 3 շենքի 2-րդ հարկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։
 
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:
 
Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը։
 
Հրդեհը մեկուսացվել է ժամը 12։46-ին, մարվել՝ 12։57-ին։ Այրվել են խոհանոցը (մոտ 10 քմ) և նախասրահը (մոտ 4 քմ)՝ գույքով, 3-րդ հարկի բնակարանի պատուհանների շրջանակները (2 հատ) և ջերմահարվել՝ 4-րդ հարկի բնակարանի պատուհանների շրջանակները (2 հատ)։ Փրկարարները տարահանել են 3 բնակչի։
 
ՀՀ ԱԻՆ
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն