ՀՌՀ-ի ռեկտոր Արմեն Դարբինյանն արժանացել է «Համագործակցության աստղեր» մրցանակին


ՀՌՀ-ի ռեկտոր Արմեն Դարբինյանն արժանացել է «Համագործակցության աստղեր» մրցանակին

  • 12-05-2021 16:58:53   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Հայ-Ռուսական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանն արժանացել է «Համագործակցության աստղեր» միջպետական մրցանակին: 
 
ԱՊՀ երկրների հումանիտար «Համագործակցության աստղեր» միջպետական մրցանակի հանձնման խորհուրդը հրապարակել է 2020-ի դափնեկիրների անունները: Մրցանակին հավակնում էր 13 թեկնածու 9 երկրից: Ժյուրիի որոշմամբ «Համագործակցության աստղեր» մրցանակին է արժանացել  9 թեկնածու։ 
 
Հաղթողները պարգևատրվել են նաև 2 միլիոն ռուբլիով (մոտ 14 միլիոն ՀՀ դրամ): Դափնեկիրների պարգևատրման արարողությունը կկայանա աշնանը Ուզբեկստանում կայանալիք գիտական և ստեղծագործական մտավորականության ֆորումին:
 
«Համագործակցության աստղեր» միջպետական մրցանակը սահմանել է 2009թ․ԱՊՀ մասնակից պետությունների Հումանիտար համագործակցության խորհրդի և Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամը: Այն ամեն տարի շնորհվում է ԱՊՀ պետությունների ներկայացուցիչներին՝ մշակույթի և արվեստի, գիտության և կրթության, հումանիտար գործունեության բնագավառներում՝ նշանակալի ձեռքբերումների համար: 
 
ՀՌՀ
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն