Գեղարքունիքի մարզում թշնամու առաջխաղացման լուրը չի համապատասխանում իրականությանը


Գեղարքունիքի մարզում թշնամու առաջխաղացման լուրը չի համապատասխանում իրականությանը

  • 12-05-2021 17:31:36   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Մայիսի 12-ին տարբեր լրատվամիջոցներով տեղեկատվություն տարածվեց, թե իբր թշնամին  Վարդենիսի տարածաշրջանի որոշ հատվածներում  դիրքերն առաջ է բերել:
 
 Հայտնում ենք, որ  նշված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը:
 
 Հակառակորդը այս պահին աշխատանքներ է իրականացնում 2020 թվականի նոյեմբերի 9-ի համաձայնագրով իր վերահսկողության տակ անցած  այն հատվածներում, որտեղ ամիսներ առաջ եղանակային  պայմանների պատճառով չէր հասցրել դիրքավորվել: Հակառակորդի դիրքավորման ընթացքում ի հայտ եկած կասկածելի հատվածները ճշգրտվում են  ՀՀ զինված ուժերի ներկայացուցիչների կողմից: 
 
Վստահեցնում ենք, որ իրավիճակը լիովին  վերահսկվում է ՀՀ զինված ուժերի կողմից:
 
Խնդրում և հորդորում ենք խուճապի չմատնվել և հետևել միայն պաշտոնական տեղեկատվությանը:  
 
ՀՀ Գեղարքունիքի մարզպետարան
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play