Առցանց միջազգային տնտեսագիտության օլիմպիադա


Առցանց միջազգային տնտեսագիտության օլիմպիադա

  • 12-05-2021 19:52:02   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

2021 թ. հուլիսի 26-ից օգոստոսի 1-ը «Էկոնոմիկայի բարձրագույն դպրոց» ազգային հետազոտական համալսարանն անցկացնելու է առցանց միջազգային տնտեսագիտության օլիմպիադա, որի կազմակերպիչ երկիրը Լատվիան է: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից, 
ամենամյա օլիմպիադան վերաբերում է տնտեսագիտության և ֆինանսների ոլորտներին և անցկացվում է բարձր դասարանցիների շրջանում: Օլիմպիադայի նպատակն է նպաստել ավագ դպրոցում տնտեսագիտության և ֆինանսական գրագիտությանն առնչվող գիտելիքների ամրապնդմանը և զարգացմանը: 
 
Օլիմպիադայի վերաբերյալ առավել մանրամասն տեղեկություն կարելի է ստանալ https://ecolymp.org/ կայքից:
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն