Այվազյանն ու Լավրովը հեռախոսազրույց են ունեցել Սյունիքում իրավիճակի շուրջ


Այվազյանն ու Լավրովը հեռախոսազրույց են ունեցել Սյունիքում իրավիճակի շուրջ

  • 12-05-2021 18:25:19   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ, տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ-ից: 
 
Այվազյանն իր գործընկերոջը տեղեկացրել է Հայաստանի պետական սահմանին տեղի ունեցած վերջին միջադեպի մասին և նշել ադրբեջանական կողմից նման սադրանքների հրահրման անթույլատրելիությունը:
 
Զրուցակիցներտ կարևորել են տարածաշրջանային անվտանգության և կայունության շուրջ ձեռքբերված պայմանավորվածությունների լիարժեք կատարումը և իրադրության սրումը կանխարգելող քայլերի համադրումը:
 
Նշենք, որ այսօր վաղ առավոտյան ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում։ Հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները։ Այս պահին ընթանում են բանակցություններ՝ ստեղծված իրավիճակը հարթելու ուղղությամբ, հայտնում է Հայաստանի ռազմական գերատեսչությունը։
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն