Պուտինն ու Էրդողանը քննարկել են պաղեստինաիսրայելական վերջին զարգացումները


Պուտինն ու Էրդողանը քննարկել են պաղեստինաիսրայելական վերջին զարգացումները

  • 12-05-2021 21:00:04   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջև հեռախոսազրույց է տեղի ունեցել: Այս մասին հաղորդագրություն է հրապարակել Թուրքիայի նախագահի աշխատակազմի հանրային կապերի վարչությունը, փոխանցում է Ermenihaber.am-ը: 
 
Հայտարարության մեջ նշվել է, որ նախագահները քննարկել են Պաղեստինում տեղի ունեցող զարգացումները, ինպես նաև Թուրքիային ռուսական արտադրության «Սպուտնիկ Վ» պատվաստանյութի մատակարարումների վերաբերյալ հարցեր:
 
Հեռախոսազրույցի ընթացքում Էրդողանը նշել է, որ Երուսաղեմում, Գազայում և Ալ-Աքսա մզկիթում պաղեստինցիների դեմ Իսրայելի հարձակումներին միջազգային հանրությունը պետք է հուժկու և կանխարգելիչ դաս տա:
 
Թուրքիայի նախագահը կարևորել է նաև ՌԴ արտգործնախարարության հայտարարությունը, որտեղ Ռուսաստանը Պաղեստինի հարցում մատնանշել է ՄԱԿ-ի պարամետրերը և «2 պետություն» մոդելով լուծումը:
 
Նրա խոսքով՝ կարևոր ուղերձ է այն, որ Թուրքիան և Ռուսաստանը  ցույց են տվել Երուսաղեմի հարցում իրենց միակարծությունը:
 
Ըստ Էրդողանը՝ կարևոր է, որ ՄԱԿ-ի ԱԽ-ն միջամտի խնդրին, քանի դեռ այն ավելի չի խորացել: «Անհարժեշտ է, որ ՄԱԿ ԱԽ-ն Իսրայելի հարձակումները կանգնեցնելու հարցում վճռական և հստակ ուղերձներ հղի»:
 
Էրդողանը նաև նշել է, որ նույն կերպ պետք է աշխատել պաղեստինցի քաղաքացիական բնակչությանը պաշտպանելու համար միջազգային խաղաղապահ զորք տարածաշրջան ուղարկելու գաղափարի վրա: Վերջում հույս է հայտնել, որ Թուրքիան և Ռուսաստանը ՄԱԿ-ում կհամագործակցեն բոլոր այս թեմաների շուրջ:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն