ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարները քննարկել են իրավիճակը ռուս խաղաղապահների տեղակայման վայրերում


ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարները քննարկել են իրավիճակը ռուս խաղաղապահների տեղակայման վայրերում

  • 12-05-2021 21:32:56   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն  և ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը հեռախոսազրույցում քննարկել են ռուս խաղաղապահների տեղակայման տարածքներում տիրող իրավիճակը:
 
«ՌԻԱ Նովոստի»-ի հաղորդմամբ՝ այս մասին հաղորդել են Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից:
 
«Մայիսի 12-ին Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույց է ունեցել ՀՀ Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հետ: Զրույցի ընթացքում քննարկվել է իրավիճակը այն տարածքներում, որտեղ առաջադրանքներ է կատարում Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախումբը», - ասված է հաղորդագրության մեջ:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play