Սիսիանի նմուշառված ջրի մեջ սանիտարական նորմաներից շեղումներ, անհամապատասխանություն չկա. «Վեոլիա ջուր»
13-05-2021 10:41:52 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
«Վեոլիա ջուր» ՓԲԸ-ն պարզաբանում է տարածել Սիսիանում աղիքային վարակի դեպքերի մասին՝ նշելով, որ նմուշառված ջրում անհամապատասխանություններ չեն արձանագրվել:
«Ի պատասխան Սիսիանում աղիքային վարակի դեպքերը մատակարարվող խմելու ջրի որակով պայմանավորող որոշ լրատվամիջոցների հրապարակումների՝ «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ն հարկ է համարում հայտնել հետևյալը:
Ստացված ահազանգի հետքերով, մայիսի 11-ին քաղաքի տարբեր վայրերից իրականացվել է ջրի արտապլանային նմուշառումներ: Ընկերության լաբորատորիայում կատարված հետազոտությունով ջրի մեջ սանիտարական նորմաներից շեղումներ և որակին ներկայացվող պահանջներին անհամապատասխանություն չի արձանագրվել:
Հանրության շրջանում թյուրըմբռնումներից և տարատեսակ լուրերի տարածումից խուսափելու համար, ընկերությունը կոչ է անում ԶԼՄ-ներին ձեռնպահ մնալ չստուգված տեղեկատվության հրապարակումից»,- հայտնում են «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ից: