ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպել է Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսի հետ


ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպել է Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսի հետ

  • 13-05-2021 15:58:51   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Պաշտոնական այցով Լիտվայի Հանրապետությունում գտնվող Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսի հետ:
 
Կողմերը շարունակել են նախորդ ամիս Երեւանում սկսած երկխոսությունը երկկողմ հարաբերությունների, Լեռնային Ղարաբաղի խնդրի, Հայաստանում իրականացվող բարեփոխումների եւ սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ:
 
Արարատ Միրզոյանն արտգործնախարարին տեղեկացրել է նախօրեին Ադրբեջանի կողմից կատարված սահմանային ոտնձգության վերաբերյալ, ինչին ի պատասխան Լանդսբերգիսը խոր անհանգստություն է հայտնել ստեղծված իրավիճակի կապակցությամբ եւ վստահեցրել, որ Եվրամիությունը գործուն քայլեր կձեռնարկի այս կապակցությամբ: 
 
ՀՀ ԱԺ
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն