Եվրոպական խորհրդարանը կքննարկի հայ ռազմագերիների հարցը


Եվրոպական խորհրդարանը կքննարկի հայ ռազմագերիների հարցը

  • 13-05-2021 16:15:26   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Եվրոպական խորհրդարանի մայիսի 17-ից 20-ը կայանալիք առաջիկա նստաշրջանի օրակարգում է նաև հայ ռազմագերիների հարցը, տեղեկանում ենք ԵԽ պաշտոնական կայքից
 
Մարդու իրավունքների, ժողովրդավարության և օրենքի գերակայության խախտումների դեպքերի վերաբերյալ քննարկման տակ ներառվել է «Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջին հակամարտության արդյունքում ռազմագերիների» վերաբերյալ բանաձևի նախագիծը։
 
Ռազմագերիների հարցի քննարկումը նախատեսված է մայիսի 20-ին, որից հետո տեղի կունենա քվեարկություն։
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play