Երկու շաբաթ հետո Վրաստանում հնարավոր է սահմանափակումները մեղմացվեն


Երկու շաբաթ հետո Վրաստանում հնարավոր է սահմանափակումները մեղմացվեն

  • 13-05-2021 17:29:10   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Վրաստանի Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավայի խոսքով՝ միջգերատեսչական խորհուրդը երկու շաբաթ հետո ևս մեկ անգամ կվերանայի երկրում ստեղծված համաճարակային իրավիճակը և դրականության օրական ցուցանիշի ցածր լինելու դեպքում առկա սահմանափակումները կմեղմացվեն, փոխանցում է aliq.ge-ն: 
 
Այս մասին Թուրնավան հայտարարել է լրագրողների հետ զրույցում, կորոնավիրուսի դեմ պատվաստվելուց հետո:
 
«Մենք հույս ունենք, որ մոտակա երկու շաբաթից հետո, երբ ևս մեկ անգամ կվերանայենք դրականության ցուցանիշը, որը այսօր բարձր է, բայց հուսով ենք այն կնվազի, կկարողանանք որոշ սահմանափակումներ մեղմացնել: Սա վերաբերում է բոլոր սահմանափակումներին միասին», -ասել է Թուրնավան:
 
Վերջին օրերի համեմատ, այսօր Վրաստանում արձանագրվել է ամենացածր օրական դրականության ցուցանիշը: Երկրում վերջին 24 ժամվա ընթացքում հաստատվել է վարակի 776 նոր դեպք, դրականության օրական ցուցանիշը՝ 2,43 տոկոս:
 
Հիշեցնենք, Վրաստանում արդեն կես տարուց ավելի  գործում է երեկոյան ժամերին տեղաշարժի արգելքը: Արգելվում է բազմամարդ սոցիալական միջոցառումները, ինչպես նաև շաբաթ և կիրակի օրերին սննդի կետերի աշխատանքը: 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը