ՀԱՊԿ-ը անհրաժեշտության դեպքում միջոցներ կձեռնարկի Սյունիքում Հայաստանի սահմանը պաշտպանելու համար․ հայտարարություն


ՀԱՊԿ-ը անհրաժեշտության դեպքում միջոցներ կձեռնարկի Սյունիքում Հայաստանի սահմանը պաշտպանելու համար․ հայտարարություն

  • 13-05-2021 17:52:07   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) հայտարարել է, որ անհրաժեշտության դեպքում միջոցներ կձեռնարկի Սյունիքում Հայաստանի սահմանը պաշտպանելու համար:
 
Կազմակերպության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ՀԱՊԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Վիկտոր Բիյագովը մայիսի 13-ին կայացած ՀԱՊԿ Մշտական խորհրդի նիստում տեղեկացրել է մայիսի 12-ին Հայաստանի և Ադրբեջանի պետական սահմանին տեղի ունեցած միջադեպի մասին:
 
«Հայկական կողմի կարծիքով, Ադրբեջանի զինված ուժերը խախտել են սահմանը և խորացել են Հայաստանի տարածք մի քանի կիլոմետրի վրա։ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի հետ: 
 
ՀԱՊԿ-ում ուշադրությամբ հետևում են Սյունիքի մարզի սահմանամերձ շրջաններում իրավիճակի զարգացմանը։ Իրավիճակի զարգացմանը զուգընթաց անհրաժեշտության դեպքում կձեռնարկվեն այնպիսի գործողություններ, որոնք նախատեսված են Հավաքական անվտանգության պայմանագրի և ՀԱՊԿ կանոնադրության դրույթներով»,- ասված է հաղորդագրության մեջ:
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play