Ազդել հայերի վրա, թուլացնել և դրդել որոշումների, որոնք ձեռնտու են Ադրբեջանին. դա է Ալիևի նպատակը. Ալեքսանդր Իսկանդարյան
13-05-2021 18:20:39 | Հայաստան | Քաղաքական
Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնությունը խաղաղության համաձայնություն չէր, այն միայն կրակի դադարեցման մասին էր, հետևաբար կանխատեսելի էր, որ Ադրբեջանի կողմից կարող են լինել սրումներ: Այս մասին «Նոյյան Տապան»-ի եթերում նշեց «Կովկաս» ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը` անդրադառնալով Սյունիքում կատարվածին:
«Կոնֆլիկտը լուծված չէ, և պարզ չէ, թե ինչպես կզարգանան Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները: Ինչպես նախկինում ժամանակ առ ժամանակ ինչպես տեղի են ունեցել տարբեր մասշտաբեների միջադեպեր, ապագայում էլ գուցե տեղի ունենան: Այստեղ խնդիրը ոչ այնքան Զանգեզուրի միջանցքի հարցն է, այլ Սյունքի` ընդհանրապես: Ադրբեջանի նպատակն է ազդել հայերի վրա, թուլացնել և դրդել որոշումների, որոնք ձեռնտու են Ադրբեջանին: Այդ որոշումներից մեկն էլ Զանգեզուրի միջանցք ստանալն է»,- նշեց նա: