ՀՀ արտգործնախարարն ու ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հեռախոսազրույց են ունեցել Սյունիքի հարցով

13-05-2021 18:53:59   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



Մայիսի 13-ին ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը հեռախոսազրույց ունեցավ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ, տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ-ից: 
 
Նախարարի պաշտոնակատար Այվազյանը գլխավոր քարտուղար Զասին
ներկայացրեց մայիսի 12-ից Հայաստանի պետական սահմանին տեղի ունեցած վերջին միջադեպի հետևանքով ստեղծված իրավիճակը: Արա Այվազյանը անթույլատրելի համարեց ՀԱՊԿ անդամ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի կողմից ոտնձգության փորձը՝ նշելով, որ դա լուրջ սպառնալիք է նաև տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը: 
 
Զրուցակիցները մտքեր փոխանակեցին նմանօրինակ իրավիճակներում Հավաքական անվտանգության պայմանագրի դրույթների և ՀԱՊԿ կանոնադրությամբ նախատեսված գործիքակազմի կիրառման շուրջ:
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 81 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար