ՀՀ արտգործնախարարն ու ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հեռախոսազրույց են ունեցել Սյունիքի հարցով


ՀՀ արտգործնախարարն ու ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հեռախոսազրույց են ունեցել Սյունիքի հարցով

  • 13-05-2021 18:53:59   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Մայիսի 13-ին ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը հեռախոսազրույց ունեցավ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ, տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ-ից: 
 
Նախարարի պաշտոնակատար Այվազյանը գլխավոր քարտուղար Զասին ներկայացրեց մայիսի 12-ից Հայաստանի պետական սահմանին տեղի ունեցած վերջին միջադեպի հետևանքով ստեղծված իրավիճակը: Արա Այվազյանը անթույլատրելի համարեց ՀԱՊԿ անդամ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի կողմից ոտնձգության փորձը՝ նշելով, որ դա լուրջ սպառնալիք է նաև տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը: 
 
Զրուցակիցները մտքեր փոխանակեցին նմանօրինակ իրավիճակներում Հավաքական անվտանգության պայմանագրի դրույթների և ՀԱՊԿ կանոնադրությամբ նախատեսված գործիքակազմի կիրառման շուրջ:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն