Պայթյունավտանգ իրավիճակ է, ադրբեջանական զինուժի շուրջ 250 ներկայացուցիչներ դեռ գտնվում են ՀՀ պետական սահմանից ներս. Նիկոլ Փաշինյան


Պայթյունավտանգ իրավիճակ է, ադրբեջանական զինուժի շուրջ 250 ներկայացուցիչներ դեռ գտնվում են ՀՀ պետական սահմանից ներս. Նիկոլ Փաշինյան

  • 13-05-2021 19:38:31   | Հայաստան  |  Քաղաքական

Արդեն երկրորդն օրն է Սյունիքի մարզի Սև լճի շուրջ և մերձակա տարածքներում պայթյունավտանգ իրավիճակ է: Այս մասին Անվտանգության խորհրդի նիստում հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: 
 
«Պատճառն այն է, որ Ադրբեջանի Զինված ուժերի զինծառայողների  որոշ խմբեր հատել են ՀՀ պետական սահմանը և Սև լիճը պարփակելու ուղղված գործողություններ են արել: ՀՀ զինված ուժերը մարտավարական բնույթի գործողություններ են իրականացրել: Հարակից տարածքներում դրքավորված ադրբեջանցի զինծառայողները մեր զինուժի մարտավարական հակագործողությունների արդյունքում հեռացել են զբաղեցրած բնագծերից: Ոչ Հայաստանի, ոչ Ադրբեջանի զինուժի ներկայացուցիչների կողմից այս պահի դրությամբ հրազենի կամ այլ զինատեսակի կիրառման դեպք չի գրանցվել:
 
Ամեն դեպքում ադրբեջանական զինուժի շուրջ 250 ներկայացուցիչներ այս պահին շարունակում են գտնվել մեր պետական սահմաններից ներս` Սյունիքի ու Գեղարքունիքի մարզերի որոշ հատվածներում»,- հայտարարեց Փաշինյանը: 
 
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական