Հայաստանը դիմում է ՀԱՊԿ-ին


Հայաստանը դիմում է ՀԱՊԿ-ին

  • 13-05-2021 20:00:32   | Հայաստան  |  Քաղաքական

Այսօր հրավիրված Ազգային անվտանգության խորհրդի նիստում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանը` որպես ՀԱՊԿ անդամ, դիմում է կազմակերպությանը: 
 
 «Հանձնարարում եմ ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանին, ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանին և ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին միջոցներ ձեռնարկել ՀԱՊԿ պայմանագրեի 2-րդ հոդվածով նախատեսված խորհրդակցությունների մեկնարկի ուղղությամբ, մասնավորապես, ՀԱՊԿ անդամ երկրների դիրքորոշումները համակարգելու և ծագած սպառնալիքը վերացնելու նպատակով միջացներ ձռնարկելու համար:
 
Միջոցներ ձեռնարկել ՀԱՊԿ 2010թ դեկտեմբերի 10 –ի ճգնաժամային իրավիճակներին արձագանքման կանոնակարգով նախառեսված ընթացակարգերի մեկնարկի համար:
 
Հարկ եմ համարում ընդգծել, որ չնայած այս պահին իրադարձությունների նշված թատերաբմերում հրաձգության կամ փոխհրաձգության դեպքեր չունենք, ՀԱՊԿ վերը նշված ընթացակարգերի արագ ձեռնարկումն անհրաժեշտ է դեպքերի հետագա սրում թույլ չտալու և ՀՀ տարածքային ամբողջականությունը, կայունությունն  ու անվտանգությունը պաշտպանելու համար»,- հայտարարեց Փաշինայնը: 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական