Հնարավոր է՝ ադրբեջանցիները սահմանը հատել են ռազմական բախում սադրելու նպատակով. Փաշինյան


Հնարավոր է՝ ադրբեջանցիները սահմանը հատել են ռազմական բախում սադրելու նպատակով. Փաշինյան

  • 13-05-2021 20:07:20   | Հայաստան  |  Քաղաքական

Ադրբեջանցիների իրականացրածը սադրանք է , որը կարող է ունենալ շատ ավելի ընդարձակ ռազմաքաղաքական նպատակներ: Այս մասին հրավիրված Անվտանգության խորհրդի նիստում հայտարարեց ՀՀ վաևչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Նա ասաց, որ ադրբեջանցիները հայ-ադրբեջանական սահմանը, հնարավոր է, հատել են ոչ թե տեղային խնդիրներ լուծելու այլ ռազմական բախում սադրելու նպատակով:
 
«Սրա մասին են վկայում հետևյալ փաստերը.
 
1. Տվյալ տեղանքում իրենց գտնվելը Ադրբեջանի զինուժի ներկայացուցիչները փորձում են բացատրել ակնհայտորեն կեղծված քարտեզների միջոցով՝ դրանցով փորձելով հիմնավորել, թե դա ադրբեջանական տարածք է:
 
2.  Սադրանքների մեկնարկի օրը Ադրբեջանը հայտարարեց մայիսի 16-ին 15 հազար զինծառայողների մասնակցությամբ լայնածավալ զորավարժություններ անցկացնելու մասին:
 
3. Դեռևս ապրիլի վերջին Ադրբեջանի նախագահը Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ բացահայտ սպառնալիքներով հանդես եկավ՝ ասելով, որ ուժի գործադրմամբ  միջանցք կբացի Ադրբեջանի և Նախիջևանի միջև, ինչպես ինքն է հորջորջում` Զանգեզուրի միջանցքով:
 
Մեր գնահատականը միանշանակ է` ստեղծված իրավիճակը լիարժեքորեն համապատասխանում է Հավաքական անվտանգության պայմանագրի հոդված երկրորդի երկրորդ պարբերությանը ` համաձայն որի` մեկ կամ մի քանի մասնակից պետությունների անվտանգությանը, տարածքային ամբողջականությանը կամ ինքնիշխանությանը սպառնացող վտանգի կամ միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը սպառնացող վտանգի դեպքում մասնակից պետություններն անմիջապես  կակտիվացնեն համատեղ խորհրդակցությունների մեխանիզմը, իրենց դիրքորոշումները համակարգելու և ծագած սպառնալիքը վերացնելու նպատակով միջոցներ ձեռնարկելու համար»,- ասաց Փաշինյանը՝ հայտարարելով ՀԱՊԿ-ին դիմելու մտադրության մասին: 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական