Կապավորներն անցկացրել են վարժանքներ


Կապավորներն անցկացրել են վարժանքներ

  • 13-05-2021 21:46:12   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

3-րդ զորամիավորման կապի ստորաբաժանումների զինծառայողները մայիսի 13-ին անցկացրել են վարժանքներ` դաշտային վարժվածության ամրապնդման և փոխգործակցության զարգացման նպատակով, հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը: 
 
Անձնակազմը զբաղեցրել է նախորոշված շրջանները, բացազատել կապի դաշտային հանգույցներ։ Ստուգվել են զինծառայողների մասնագիտական գիտելիքներն ու կարողությունները, շարժական կապի արդյունավետությունը։
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play