Ադրբեջանը փորձել է դիրքային առաջխաղացում ապահովել նաև Վարդենիսի սահմանային որոշ հատվածներում


Ադրբեջանը փորձել է դիրքային առաջխաղացում ապահովել նաև Վարդենիսի սահմանային որոշ հատվածներում

  • 13-05-2021 20:35:43   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանից հայտնում են. «Մայիսի 12-ին հակառակորդը, առաջնորդվելով   2020 թվականի նոյեմբերի 9-ի համաձայնագրով, սահմանային ճշգրտման աշխատանքներ է իրականացրել  Վարդենիսի տարածաշրջանի  այն հատվածներում, որտեղ,  եղանակային անբարենպաստ  պայմանների  պատճառով չէր հասցրել իրականացնել: 
 
 Նշված աշխատանքները,  նույն հատվածներում, շարունակվել են  մայիսի 13-ին:
   
Սակայն  օրվա երկրորդ կեսին, ադրբեջանական զինված ուժերը  «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել են  դիրքային առաջխաղացում ապահովել Վարդենիսի սահմանային որոշ  հատվածներում։ 
 
Ինչպես է նշված ՀՀ պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության մեջ՝   ՀՀ զինված ուժերի գործողությունների արդյունքում առաջխաղացումը կասեցվել է, ադրբեջանական կողմին պահանջ է ներկայացվել տարածքն անհապաղ լքելու և իրենց ելման դիրքեր վերադառնալու վերաբերյալ»։
 
 
                      
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն