Վարդենիսի ուղղությամբ գիշերը ադրբեջանական զինված ուժերը որևէ առաջխաղացում չեն ունեցել. Արամ Մելքոնյան

14-05-2021 13:49:59   | Գեղարքունինքի մարզ  |  Ի՞նչ է գրում մամուլը



«Վարդենիսի ուղղությամբ գիշերը ադրբեջանական զինված ուժերը
որևէ առաջխաղացում չեն ունեցել»:
 
Այսօր ՀԺ-ի հետ զրույցում ասաց Վարդենիսի քաղաքապետ Արամ Մելքոնյանը՝ անդրադառնալով մամուլում հրապարակված այն տեղեկություններին, թե Գեղարքունիքի մարզում՝ Վարդենիսի ուղղությամբ, ադրբեջանական զինված ուժերը երեկ ևս մի քանի հարյուր մետր առաջ են եկել և կուտակել ծանր զինտեխնիկա: 
 
Մելքոնյանի խոսքով՝ երեկվանից ոչ մի փոփոխություն չի եղել Վարդենիսում.
 
«Իրենք ինչպես նստած էին նույն տեղում, այդպես էլ մնացել են: Ես ժամը 8-ից կապի մեջ եմ բոլորի հետ»,- հավելեց քաղաքապետը:
 
Հիշեցնենք, որ մայիսի 12-ին Ադրբեջանի զինված ուժերը, խախտելով ՀՀ պետական սահմանը Սյունիքի ու Գեղարքունիքի մարզերում, առաջ էին եկել: Թշնամու հետ բանակցություններ են ընթանում, սակայն մինչ այս պահը նրանք դեռ սահմանին են: 
 
 
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 123 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար