«Չենք պատրաստվում որևէ մետր թողնել». ՊՆ–ն ադրբեջանցիներին է ներկայացրել մեր դիրքորոշումը


«Չենք պատրաստվում որևէ մետր թողնել». ՊՆ–ն ադրբեջանցիներին է ներկայացրել մեր դիրքորոշումը

  • 14-05-2021 13:55:33   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Այս պահին ադրբեջանցիները դեռևս Սյունիքում են, իրենց զբաղեցված հատվածում և սպասում են իրենց վերադասի հրահանգին։ Տեղեկությունը Նոյյան Տապանին հայտնեցին  պաշտպանության նախարարությունից։
 
«Երեկ ուշ երեկոյան տեղի ունեցած բանակցությունների ընթացքում մեր դիրքորոշումն ադրբեջանական կողմին ներկայացվել է շատ հստակ և կոշտ։ Ասվել է, որ դա մեր տարածքն է և չենք պատրաստվում որևէ մետր նրանց թողնել։ Տարածքները մերն են, և դա չի քննարկվում»,–ասացին ՊՆ–ից
 
Հիշեցնենք, որ երեկ հրավիրված ԱԽ նիստում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը Սյունիքի եւ Գեղարքունիքի սահմանային դեպքերի առնչությամբ դիմել է ՀԱՊԿ-ին։
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play