Հատուկ կարիքներով երեխաների ու երիտասարդների սոցիալական ինտեգրման կենտրոնը 7 տարեկան է

14-05-2021 14:20:41   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



«Մայրի» սոցիալական ինտեգրման մշակութային կենտրոնը 7 տարեկան է: «Մայրի» -ի շնորհիվ Երևանի նախկին լքված մշակույթի տներից մեկի տարածքում ստեղծվել է մի ջերմ ու հոգատար հասցե, որտեղ հաշմանդամություն ունեցող երեխաներ
ն ու երիտասարդներն ամեն օր, մոտ 5 ժամ միմյանց հանդիպելու, շփվելու, կարողությունները ցուցադրելու և իրենց օգտակար զգալու հնարավորություն ունեն: 
 
Կենտրոնը ունի մոտ 40 շահառու` հատուկ կարիքներով երեխաներ և միջնակարգն ավարտած հաշմանդամություն ունեցող երիտասարդներ:  «Մայրի» ՀԿ-ի կենտրոնում բոլոր գործընթացներն իրականացվում են բուժական մանկավարժների, հոգեբանների և վարպետների մասնակցությամբ:
 
Հատուկ կարիքներով երեխաների ու երիտասարդների համար գործում են երաժշտական, թատերական, ձեռքի աշխատանքների, փայտագործության, խեցեգործության, նկարչության, պարի խմբակներ։ Այստեղ նրանց սովորեցնում են նաև խոհանոցային հմտություններ:
 
«Մայրի» ՀԿ սոցիալական ինտեգրման մշակութային կենտրոնը ընդլայնում է իր գործունեությունը և մայիսի 27-ին կենտրոնն իր հիմնադրման 7-ամյակը կնշի իր նոր խոհանոցի բացմամբ, որտեղ զինվորական ծառայությունն ավարտած խոհարարին ու հացթուխին կօգնեն  հաշմանդամություն ունեցող շահառուները: Բացի այդ, կենտրոն հաճախող երիտասարդների ջանքերով կստեղծվի հանգստի գողտրիկ անկյուն (Եղբայրության 11, Շենգավիթ բժշկական կենտրոնի հարևանությամբ), որտեղ նրանք առաջարկում են համտեսել պատրաստված ուտեստները: Հետագայում կենտրոնը պատրաստ է կազմակերպել սնունդի առաքում։ Հասույթը ամբոջությամբ ուղվելու է կենտրոնի շահառուների կարիքներին: 
 
Կենտրոնի 7-ամյակին նվիրված միջոցառման ընթացքում կցուցադրվեն շահառուների ձեռքի աշխատանքները, ելույթ կունենա «Մայրի»-ի երգչախումբը:
 
 
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 78 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար