Սյունիքի հարցով պետք է դիմենք Մակրոնին ու Բայդենին, որոնք նույնքան իրավասություն ունեն այս խնդրում, որքան Պուտինը. Արամ Սարգսյան


Սյունիքի հարցով պետք է դիմենք Մակրոնին ու Բայդենին, որոնք նույնքան իրավասություն ունեն այս խնդրում, որքան Պուտինը. Արամ Սարգսյան

  • 14-05-2021 16:40:55   | Հայաստան  |  Քաղաքական



Սյունիքի խնդիրն ընդհանրապես առաջացել է Ղարաբաղի հիմնահարցից, և խնդրի այսօրվա գոյություն էլ բխում է  Ղարաբաղյան հիմնահարցի լուծման հանգամանքներից: Այս մասին «Նոյյան Տապան»-ի «Հրատապ հարցեր» հաղորդաշարի ժամանակ նշեց Հանրապետություն կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:
 
«Ինչո՞ւ եմ նման հետևություն անում, որովհետև թե' Լավրովի հետ hեռախոսազրույցի չկա կոնկրետ Սյունիքի կամ Սև լճի հետ կապված որևէ ակնարկ, ուղղակի ասվում է, որ ստորագրված հայտարարության բոլոր կետերը պարտավոր են կատարման, թե ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարների հեռախոսազրույցում  չկա անդրադարձ դրան:
 
Այսինքն, հետևությունը մեկն է, որ ռուսական կողմը համարում է, որ այն քարտեզները, ինչն Ադրբեջանը ներկայացնում է, ճիշտ են, կամ էլ համարում է, որ Ադրբեջանը կանգնած է իր տարածքում, ինչպես Ադրբեջանն է փորձում հայ հանրությանը ներկայացնել, իսկ մենք դա պրովոկացիա ենք համարում:
 
Ընդհանրապես, Խորհրդային միության քարտեզները Ռուսաստանում են գտնվում, և ես չեմ բացառում, որ այդ քարտեզները հենց Ռուսաստանն էլ փոխանցել է Ադրբեջանին: Ես Լավրովի գալուց առաջ հայտարարել ոմ, որ նրա այցելությունից լավ բան չեմ սպասում, և,ընդհանրապես, որ իրենք խնդիրները դնում են միայն միջանցքի հետ կապված և գերիների հետվերադարձն էլ այդ ենթատեքստով են տեսնում: Հիմա էլ ճնշումներ են գործադրում ՀՀ իշխանության վրա այդ առումով, և Սյունիքում կատարվածն այդ ենթատեքստում է»,- ասաց Սարգսյանը: 
 
Նա նշեց, որ նոյեմբերի 9-ի համաձայնագրի ստորագրման հենց առաջին օրից էլ ասել է, որ այդ փաստաթղթի 9-րդ կետի հետ խնդիրներ է տեսնում.  «Որևէ պարագայում այդ կետը չպետք է լիներ փաստաթղթում, բայց հասկանում եմ նաև, որ ճնշումներ են գործադրվել և մեծ ճնշման դեպքում է, որ հայ որևէ ղեկավար կգնար այդ քայլին, այսինքն, այլընտրանքներ ուղղակի չեն թողել: 
 
Ո՞վ է ճնշում գործադրել, բնականաբար, Ռուսաստանը, Ադրբեջանը և Թուրքիան, և այդ կետը հիմանկանում բխում է Թուրքիայի շահերից:
 
Մենք ի՞նչ պետք է անենք այս պարագայում. նախ պետք է հակադրվենք ոչ միայն Ադրբեջանին ու Թուրքիային, պետք է հակազդենք նաև Ռուսաստանին, ես չեմ ասում հակադրվել, որովհետև դա խելամիտ չէր լինի, իսկ ինչպե՞ս կարող ենք հակազդել մեր ռազմավարական գործընկեր Ռուսաստանին, բնականաբար օգտվելով մեր բարեկամ երկրներից , մեր ամենաբարեկան երկիրը Ֆրանսիան է, հետևաբար մենք Մակրոնին և նաև Միացյալ Նահանգների ղեկավար Բայդենին պետք է փորձենք ներգրավել այս ենթատեքստում: Այդ 9-րդ կետը, ինչպես ասացի, նույնպես Ղարաբաղի հարցի հետ է կապված, և հետևաբար այստեղ նույնչափի իրավասություններ ունեն Մակրոնն ու Բայդենն, որքան Պուտինը:
 
Իհարկե, կարող են քննադատել իմ առաջարկությունը` Մակրոնին ու Բայդենին դիմելու, բայց իրենք ի՞նչ են առաջարևկում, ես չգիտեմ: Իրենք ուղղակի ասում են, որ  աշխարհում կան միայն իրենք, նախկին նախագահները, ովքեր ամեն ինչից հասկանում են, տեղյակ են, բայց ամեն այս ամենի պատասխանատուն նաև իրենք են, որովհետև ճիշտ աշխատելու պարագայում մենք սրան չէինք հասնի»,- ասաց Սարգսյանը:
 
Առավել մանրամասն՝ տեսանյութում
 
 
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play