Տեր-Պետրոսյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են տիրող իրավիճակը

14-05-2021 17:15:26   | Հայաստան  |  Մեկնաբանություն



Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանն այսօր հանդիպել է ՀՀ-ում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ, հայտնում է ՀԱԿ խոսնակ Արման
Մուսինյանը:
 
Հանդիպման ընթացքում տեղի է ունեցել մտքերի փոխանակություն Հայաստանում տիրող ներկա իրավիճակի և հնարավոր զարգացումների շուրջ:
 
Հիշեցնենք, որ մայիսի 12-ից ադրբեջանական զինուժը ներխուժել է Հայաստանի Հանրապետության տարածք: Նիկոլ Փաշինյանը երեկ Անվտանգության խորհրդի նիստում հայտարարեց, թե Երևանը դիմում է ՀԱՊԿ-ին՝ ճգնաժամային իրավիճակներին արձագանքման կանոնակարգով նախատեսված ընթացակարգերի մեկնարկի համար:
Նոյյան տապան   -   Մեկնաբանություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 54 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար